Միջազգային

«ԱՄՆ-ի հրթիռային հարվածները ՌԴ խորքում կհանգեցնեն լուրջ էսկալացիայի»․ Սլուցկի

ԱՄՆ-ի հրթիռային հարվածները ռուսական շրջանների խորքում անխուսափելիորեն կհանգեցնեն լուրջ էսկալացիայի, ՏԱՍՍ-ին ասել է LDPR-ի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։

«Ամերիկյան հրթիռների հարվածները ռուսական շրջանների խորքում անխուսափելիորեն կհանգեցնեն լուրջ էսկալացիայի, որը սպառնում է հանգեցնել շատ ավելի լուրջ հետևանքների, և Բայդենի վարչակազմը չի կարող չհասկանալ, որ Թրամփի թիմին թողնում է ոչ միայն ուկրաինական խնդիրը, այլև ավելի հրատապ խնդիր՝ գլոբալ առճակատման կանխարգելում»,- ասել է պատգամավորը։

Հիշեցնենք, որ The New York Times-ի փոխանցմամբ՝  ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը թույլատրել է հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին ATACMS մարտավարական բալիստիկ հրթիռներով։

Նշվում է, որ այս որոշումը կայացվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը երկու ամիս առաջ և դարձել «լուրջ փոփոխություն ԱՄՆ քաղաքականության մեջ»։ Ամերիկացի առաջնորդի խորհրդականների կարծիքներն այս քայլի վերաբերյալ բաժանվել են։

Հրթիռները, հավանաբար, կօգտագործվեն Ռուսաստանի Դաշնության և ԿԺԴՀ-ի զինվորականների դեմ՝ «Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանելու համար», պնդում է The New York Times-ը։