Շաբաթ օրը երկու հրթիռ է արձակվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի՝ Կեսարիա քաղաքում գտնվող տան ուղղությամբ։ Դրանք ընկել են տան բակում, հայտնում է Իսրայելի ոստիկանությունը։
Ո՛չ Նեթանյահուն, ո՛չ նրա ընտանիքը միջադեպի պահին ներկա չեն եղել, տուժածներ չկան։
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ միջադեպը հատել է «բոլոր կարմիր գծերը»։
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ հարձակում է տեղի ունենում Իսրայելի վարչապետի՝ Կեսարիայում գտնվող առանձնատան վրա։
Մեկ ամիս առաջ անօդաչու թռչող սարքը հարվածել էր Նեթանյահուի նստավայրին։