Միջազգային

Աբխազիայի նախագահը երկրում տիրող իրավիճակն անվանել է հեղաշրջման փորձ

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան Apsnypress-ին տված հարցազրույցում ընդդիմության գործողությունները գնահատել է որպես հեղաշրջման փորձ և կոչ է արել բնակչությանը չտրվել սադրանքներին։

«Հիմա ժամանակն է, երբ մենք պետք է հոգ տանենք մեր երկրի մասին, մեր հայրենիքը վտանգի տակ է, և մեր հայրենիքը հայտնվեց հեղաշրջման փորձ կատարած մարդկանց գործողությունների հետևանքով»,- ասել է նա:

Երկրի ղեկավարը դիմել է քաղաքացիներին և հորդորել չմասնակցել անօրինական և չարտոնված հանրահավաքներին։ Նրա խոսքով՝ նախագահական ընտրությունները կարող են ելք լինել ճգնաժամից։

«Կողմերը մշտապես վկայակոչում են ժողովրդի կարծիքը՝ ասելով, որ իրենք ունեն մեր քաղաքացիների աջակցությունը, ընտրությունները ցույց կտան, թե ում է ուզում Աբխազիայի բազմազգ ժողովուրդը»,- եզրափակել է Բժանիան։