Այն բանից հետո, երբ SpaceX-ը հայտարարեց, որ Starship տրանսպորտային համակարգի նոր փորձնական թռիչքը տեղի կունենա նոյեմբերի 19-ին, SpaceX-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը սոցիալական մեդիա X-ում խոսել է դրա ապագա հնարավորությունների մասին:
Մասկի խոսքով՝ Starship-ն արդեն ավելի քան երկու անգամ ավելի հզոր է, քան Saturn V լուսնային հրթիռը, և մոտ մեկ տարի հետո այն երեք անգամ ավելի հզոր կլինի։ Բայց ամենակարևորը, արագացուցիչի և տիեզերանավի ամբողջական վերօգտագործման հնարավորության, ինչպես նաև էժան վառելիքի շնորհիվ, Starship-ը կօգնի նվազեցնել օգտկար ճնշման տիեզերք հասցնելու ծախսը մոտ 10 հազար տոկոսով՝ համեմատած Սատուրն V-ի հետ:
«Դրաց տարբերությունը նման է մեկ մոլորակ և շատ մոլորակներ ունեցող քաղաքակրթություններին: Մարսի վրա նոր աշխարհ կառուցելն այժմ հնարավոր է», – վստահեցրել է Մասկը: