Միջազգային

Ճապոնիայի արտգործնախարարը հանդիպել է Զելենսկու և Սիբիհայի հետ

Կիևում Ճապոնիայի արտգործնախարար Տակեշի Իվայային ընդունել է Վոլոդիմիր Զելենսկին: Ըստ Ուկրաինայի նախագահի՝ օրակարգում են եղել իրավիճակը ՌԴ Կուրսկի մարզում և պատերազմին հյուսիսկորեացի զինվորականների հնարավոր ներգրավումը:

Ճապոնացի դիվանագետը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Տակեշի Իվայան մտահոգություն է հայտնել, որ հակամարտությանը Հյուսիսային Կորեայի մասնակցությունը բացասաբար կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ասիայի վրա։

Նախարարները պայմանավորվել են արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների մակարդակով երկխոսություն վարել անվտանգության և տեղեկատվության փոխանակման ոլորտներում: