Միջազգային

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

Թեհրանը վստահեցրել է, որ Իրանի մշտական ներկայացուցիչը բանակցություններ չի վարել Մասկի հետ

Իրանի իշխանությունները սխալ են անվանել ամերիկյան ԶԼՄ-ների այն տեղեկությունները, թե գործարար Իլոն Մասկը իբր հանդիպում է ունեցել ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Իրավանիի հետ։

«Դա չի համապատասխանում իրականությանը»,-շաբաթ օրը IRNA լրատվական գործակալությանը ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային:

Ավելի վաղ The New York Times-ը, հղում անելով իրանական աղբյուրներին, հայտնել էր, որ Մասկը հանդիպել է Իրավանիի հետ՝ քննարկելու ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածությունը նվազեցնելու հնարավորությունը։

Իր առաջին նախագահական ժամկետում Թրամփը կոշտ քաղաքականություն է վարել Թեհրանի նկատմամբ՝ դուրս է եկել իրանական ատոմի վերաբերյալ միջազգային համաձայնագրից և ակտիվորեն պատժամիջոցներ է սահմանել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական