Սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցան RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է, որ պատրաստ է ֆիլմ նկարահանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասին։
«Որպես պատմական դեմք՝ ես միշտ պատրաստ կլինեի ֆիլմ նկարահանել Վլադիմիր Վլադիմիրովիչի մասին»,- ասել է նա։
Այդուամենայնիվ, Կուստուրիցայի խոսքով, ինքը դեռ նման առաջարկներ չի ստացել։
Ապրիլին Կրեմլում կայացել է Պուտինի և Կուստուրիցայի հանդիպումը, որի ժամանակ ռեժիսորը խոսել է իր ստեղծագործական ծրագրերի մասին։