Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խորհրդարանական ընտրությունների ամփոփումն սկսվել է ծեծկռտուքով։
Նիստն ընդհատվել է այն բանից հետո, երբ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Դավիթ Կիրթաձեն ներկ է լցրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի վրա։
Ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքի մոտ՝ բողոքելու ընտրությունների արդյունքների դեմ։ Դեպքի վայրում մոբիլիզացված են ոստիկանները։