Միջազգային

Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին կնշանակի առողջապահության նախարար

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Ռոբերտ Քենեդի կրտսերին կնշանակի երկրի առողջապահության նախարար։

Թրամփի այս ընտրությունը կհամալրի սադրիչ որոշումների ցանկը, որոնք Սենատում հաստատման ընթացակարգի ընթացքում ցույց կտան հանրապետականների հավատարմության աստիճանը ապագա նախագահին․ նշում է CNN հեռուստաալիքը:

«Բոլոր ամերիկացիների անվտանգությունն ու առողջությունը ցանկացած վարչակազմի ամենակարևոր դերն է»․ գրել Է Թրամփը «X»-ի էջում: «Բոլորը պետք է պաշտպանված լինեն վնասակար նյութերից, աղտոտիչներից, թունաքիմիկատներից, դեղագործական արտադրանքներից և սննդային հավելումներից, որոնք նպաստել են ԱՄՆ-ի առողջապահական ճգնաժամին»․ հայտարարել Է Թրամփը:

Նա հավաստիացրել Է ամերիկացիներին, որ Քենեդին կվերականգնի գիտական հետազոտությունների ոսկե ստանդարտի ավանդույթները՝ «քրոնիկ հիվանդությունների համաճարակին վերջ տալու և Ամերիկան կրկին մեծ ու առողջ դարձնելու համար»։