Միջազգային

Մահացել Է Ճապոնիայի արքայադուստրը

Յուրիկո Միկասան մահացել է 101 տարեկանում՝ նոյեմբերի 15-ի առավոտյան։ Նա կայսերական ընտանիքի ամենատարեց անդամն էր և արքայազն Միկասայի (Տակահիտո) այրին։

Մարտի սկզբին արքայադուստրը հոսպիտալացվել էր ուղեղի կաթվածով, նրա մոտ ախտորոշվել էր նաև ասպիրացիոն թոքաբորբ: Ավելի ուշ, նոր ախտանիշերի զարգացման հետ կապված, նրան կրկին տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք։

Հետագայում Յուրիկո Միկասայի վիճակը միայն վատանում է, և նա մահանում է։ Արքայադստեր ամուսինը՝ արքայազն Միկասան, մահացել է 2016 թվականին։ Նրա մահից հետո ճապոնական կայսերական ընտանիքի անդամների թիվը կրճատվել է՝ հասնելով 16-ի։