Միջազգային

Արգենտինայի նախագահը հյուրընկալվել է Թրամփին և Մասկին

Դոնալդ Թրամփը Մար-ա-Լագոյի իր ակումբում հանդիպել է Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի հետ, որը դարձել է առաջին օտարերկրյա առաջնորդը, ով հանդիպում է նորընտիր նախագահի հետ:

Միլեյը, որն իրեն անվանում է «անարխո-կապիտալիստ» և հաճախ արժանանում Թրամփի գովասանքին, ելույթ է ունեցել America First Policy Institute-ի հանդիսավոր միջոցառմանը:

Նա հակիրճ խոսել է անգլերեն, այնուհետև անցել իսպաներենին և քննադատել ձախ գաղափարախոսությունները, ողջունել «X» ընկերության սեփականատեր Իլոն Մասկին՝ ասելով, որ նրա սոցիալական մեդիան օգնում է «փրկել մարդկությունը»:

Միլեյը քննադատել է իշխող քաղաքական դասին, որը, նրա խոսքով, պատասխանատու է մի համակարգի համար, որն օգտագործում է անարդար հարկային համակարգեր։