Միջազգային

Պուտինն ու Շոլցը այսօր հեռախոսազրույց կունենան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր են ուրբաթ հեռախոսազրույց ունենալ: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Գրեթե երկու տարվա ընդմիջումից հետո սա կլինի առաջնորդների առաջին շփումը։

Զրուցը տեղի կունենա Ուկրաինայի համար կրիտիկական պահին, երբ երկիրը պատրաստվում է երրորդ ձմռանը՝ ենթարկվելով Ռուսաստանի հարձակումներին, ընդ որում, երկրի էներգետիկ ենթակառուցվածքների զգալի մասը վնասված կամ ավերված է։

Արևմտյան դաշնակիցների աջակցության վերաբերյալ անորոշությունը նույնպես աճում է հաջորդ տարի Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու ֆոնին: Գերմանիան ԱՄՆ-ից հետո Ուկրաինայի երկրորդ ամենամեծ աջակիցն է և խոստացել է միլիարդավոր եվրոներ տրամադրել լրացուցիչ օգնության համար: