Միջազգային

Պատժամիջոցները պետք է վերանայվեն, էներգակիրների գները չեն նվազում

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ պետք է վերացնել Ռուսաստանի դեմ սահմանված որոշ պատժամիջոցներ, որպեսզի Եվրոպայում նվազեցվեն էլեկտրաէներգիայի և գազի գները, ինչպես նաև ապահովվի եվրոպական ընկերությունների մրցունակությունը: Հայտարարությունը նա արել է հունգարական ռադիոյի եթերում։

«Պատժամիջոցները պետք է վերանայվեն, քանի որ էներգակիրների գները չեն նվազում պատժամիջոցների այժմյան քաղաքականության դեպքում», - ասել է Օրբանը:

Նրա խոսքով՝ ամերիկյան ընկերությունները գազի և էլեկտրաէներգիայի համար վճարում են իրենց եվրոպացի մրցակիցների վճարածի միայն մեկ քառորդը: Օրբանը դա անվանել է «թերություն, որն այլ կերպ հնարավոր չէ փոխհատուցել»։