Միջազգային

Աբխազիայում ցուցարարները գրավել են կառավարական շենքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ցուցարարները, որոնք դեմ են արտահայտվել Մոսկվայի և Սուխումի միջև ներդրումային համաձայնագրին, վերահսկողություն են սահմանել Աբխազիայի կառավարական շենքերի ողջ համալիրի նկատմամբ:

«Ուժային ստորաբաժանումների մի մասը ժողովրդի հետ է». գրում են տելեգրամյան ալիքները։

Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են մնալ կառավարական համալիրում՝ մինչև Ասլան Բժանիայի հրաժարականը:

Ավելի վաղ Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության առաջնորդ Ասլան Բժանիայի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ նրա վարչակազմը փաստաթուղթ է պատրաստում խորհրդարանից «Աբխազիայի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև Աբխազիայի տարածքում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագրի վավերացման մասին» օրինագիծը ետ կանչելու մասին: