Միջազգային

Գրոսսին այսօր կայցելի Իրանի ուրանի հարստացման կայաններ

Ռաֆայել Գրոսսին ժամանել Է Թեհրան՝ փորձելով վերականգնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների հասանելիությունը երկրի միջուկային ծրագրին և ամբողջական պատկերացում կազմել Իրանի միջուկային ծրագրի մասին:

«Մենք գիտենք, որ այս պահին անհրաժեշտ է ստանալ կոնկրետ, շոշափելի և տեսանելի արդյունքներ, որոնք կվկայեն, որ այս համատեղ աշխատանքը բարելավում է իրավիճակը, հստակություն է մտցնում տեղի ունեցողի մեջ և ընդհանուր իմաստով հեռացնում է մեզ հակամարտությունից ու, ի վերջո, պատերազմից», - ասել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը:

Նա այսօր կայցելի ուրանի հարստացման իրանական օբյեկտներ:

2018թ․ պատմական միջուկային գործարքի փլուզումից հետո Իրանը հրաժարվել է իր միջուկային գործունեության բոլոր սահմանափակումներից և ուրանը հարստացնում է մինչև 60%, ինչը մոտ է 90% սահմանային մակարդակին: