ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է Ադրբեջանի և Հայաստանի միջև մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությունը:
Նախարարը լրագրողներին հայտնել է, որ բանակցային գործընթացը բաղկացած է երկու բաղադրիչից․
«Դրանցից մեկը ֆիզիկական շփումներն են, որը կարևոր է։ Ներկայումս ադրբեջանական պատվիրակության հիմնական ուշադրությունը կենտրոնացած է COP-ի վրա: Այդ պատճառով առերես հանդիպումների անցկացումը մինչև դեկտեմբեր հնարավոր չէ։ Դեկտեմբերը կամ հունվարը այլ հարց է։ Այս կապակցությամբ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Բացի առերես հանդիպումներից՝ փաստաթղթի շուրջ աշխատանքները շարունակվում են»,- ասել է Բայրամովը։