Կրասնոդարի երկրամասի երկու մունիցիպալիտետ այսօր գիշերը անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման են ենթարկվել․ հայտնում է երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը:
«Հակաօդային պաշտպանության միջոցները մի քանի տասնյակ ԱԹՍ են որսացել Կրիմսկի և Կրասնոարմեյսկի շրջաններում», - գրել է նա Telegram-ում:
Կրիմսկում, Կոնդրատևի խոսքով, անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են չորս տան տարածքում, վնասվել է մեկ տան տանիք և ավտոմեքենա: Կրասնոարմեյսկի շրջանի Պոլտավսկայա գյուղում դրոնի բեկորները վնասել են տան տանիքը, մեկ այլ տան պատուհաններն են կոտրվել։ Տուժածներ չկան։