Միջազգային

Զեկույց. ԱՄՆ զինված ուժերում ավելացել են ինքնասպանությունները

Պենտագոնը հրապարակել է զինված ուժերում ինքնասպանությունների վերաբերյալ իր տարեկան զեկույցը։ Ըստ այդմ, 2023 թվականին արձանագրվել է զինծառայողների շրջանում ինքնասպանությունների թվի փոքր աճ. անցյալ տարի ինքնասպանությունների հետևանքով զոհվել է 523 մարդ՝ 2022 թվականի 493-ի դիմաց:

2022թ. համեմատ ԶՈՒ ակտիվ կազմում ինքնասպանությունների մակարդակն անցյալ տարի աճել է 12%-ով, իսկ պահեստազորում՝ 8%-ով, փոխարենը նվազել է Ազգային գվարդիայում՝ 5%-ով։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ շարունակում են հավատարիմ մնալ զինված ուժերում ինքնասպանությունների կանխարգելման երկարաժամկետ և հետևողական ջանքերին։