Միջազգային

Թրամփը հայտնել է ՆԳ նախարարի իր թեկնածուի անունը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Հյուսիսային Դակոտայի նահանգապետ Դուգ Բուրգումը կդառնա ներքին գործերի նախարարի իր թեկնածուն:

«Նա կգլխավորի ներքին գործերի նախարարությունը, և դա ֆանտաստիկ կլինի»,- ասել է Թրամփը՝ Ֆլորիդայի Մար-ա-Լագո քաղաքում գտնվող իր հանգստյան տանը կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ։

68-ամյա Բերգամը ներկայանում է որպես բիզնեսի վրա կենտրոնացած ավանդական պահպանողական. հայտնում է Reuters-ը։