Միջազգային

Ռուսաստանում չեն մեկնաբանում Ռուբիոյին պատժամիջոցների ցուցակից հանելու հարցը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, «РИА Новости»-ի հետ խոսել է Մարկո Ռուբիոյին Ռուսաստանի պատժամիջոցների ցուցակից հանելու հնարավորության մասին:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր սենատոր Ռուբիոյին պետքարտուղարի պաշտոնում առաջադրելու որոշման մասին: Ռուբիոն գտնվում է անձնական պատժամիջոցների տակ, այդ թվում՝ ՌԴ մուտքի արգելքի։

Պատասխանելով գործակալության հարցին, թե արդյոք այդ կապակցությամբ ռուսական կողմը մտադիր չէ նրան հանել պատժամիջոցների ցուցակից, Զախարովան նշել է. «Իմաստ չունի դա մեկնաբանել այս փուլում»: