ԱՄՆ նորընտիր նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, Դոնալդ Թրամփի պաշտոնավարման երկրորդ ժամկետի ընթացքում չի տեղափոխվի Վաշինգտոն:
Ինսայդերների տվյալներով՝ նա իր ժամանակի մեծ մասը կանցկացնի Նյու Յորքում և Փալմ Բիչում: Նա կշարունակի կատարել առաջին տիկնոջ պարտականությունները, բայց կմնա Սպիտակ տնից հեռու՝ աջակցելու իր 18-ամյա որդուն՝ Բարոնին, որը սովորում է Նյու Յորքում:
Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ նրա ընտանիքն արդեն կյանքի նման ձևաչափ կիրառել է. հանգստյան օրերն ու արձակուրդները Թրամփն անցկացրել է Ֆլորիդայի և Նյու Ջերսիի իր նստավայրերում:
Վերջին տարիներին Մելանյան կապեր է հաստատել Ֆլորիդայում և ունի ընկերների շրջանակ, ուստի, ամենայն հավանականությամբ, կշարունակի ժամանակ անցկացնել Փալմ Բիչում՝ կապ պահպանելով ընտանիքի և սիրելիների հետ: