Միջազգային

«Նա տեսավ է, որ իրեն չեն նկատում և սկսեց PR անել». Լուկաշենկոն՝ Դուդայի մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է Լեհաստանի նախագահ Դուդայի՝ Բաքվում COP29-ի համատեղ լուսանկարից հրաժարվելու մասին։ Այս մասին հաղորդում է БелТА-ն։

Բաքվում կլիմայի գագաթնաժողովի ժամանակ Լեհաստանի առաջնորդը հրաժարվել է լուսանկարվել այլ առաջնորդների հետ, քանի որ այնտեղ է եղել Ալեքսանդր Լուկաշենկոն: Բելառուսի նախագահն ընդգծել է, որ եթե Դուդայի դեմարշի մասին իրեն հայտնած չլինեին, ինքը տեղյակ չէր լինի այդ մասին․

«Ոչ ոք դա նույնիսկ չի նկատել։ Ես այնտեղ հանգիստ կանգնած էի։ Մոտեցավ Պակիստանի վարչապետը, շատերը մոտեցան, հարգանքով բարևեցին։ Ոչ ոք չնկատեց, որ նա չկա։ Նա տեսավ, որ իրեն չեն նկատում, սկսեվ PR անել, որ չի գնացել լուսանկարվելու։ Դե, մի գնա: Ո՞վ էր քեզ սպասում այնտեղ», - ասել է Լուկաշենկոն։