Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին ժամանել է Իրան՝ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցելու համար:
Իրանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Գրոսսին այսօր հանդիպել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքիանի և Իրանի ատոմային էներգիայի գործակալության պետ Մոհամմադ Էսլամիի հետ:
Գրոսսին Թեհրան այցից մեկ օր առաջ հայտարարել էր, որ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները ապացույցներ չունեն, որ Իրանը միջուկային ռումբ է ստեղծում:
Նա նաև հույս է հայտնել, որ Իրան իր այցի ընթացքում առաջընթաց կգրանցվի երաշխիքների չլուծված հարցերի շուրջ: