Միջուկային օբյեկտները երբեք չպետք է ռազմական հարձակումների ենթարկվեն․ հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին՝ պատասխանելով Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին սպառնացող վտանգի մասին հարցին:
«Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, չպետք է ռազմական հարձակումների թիրախ դառնան։ Դրա արդյունքում կարող են լինել շատ լուրջ ռադիոլոգիական հետևանքներ», - ասել է Գրոսսին Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ կայացած մամուլի ասուլիսին։