ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ արդարադատության նախարարի և երկրի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է պահպանողական կոնգրեսական 42-ամյա Մեթ Գեյցին։ Այս մասին Truth սոցիալական ցանցում հայտնել է Թրամփը:
«Մեթը կպաշտպանի մեր սահմանները, կոչնչացնի հանցավոր խմբավորումները և կվերականգնի ամերիկացիների կոտրված հավատը արդարադատության նախարարության հանդեպ»,- գրել է նա։
Հատկանշական է, որ Մեթ Գեյցը այն երկու կոնգրեսակններից է եղել, որոնք 2022թ․ Կոնգրեսում ունեցած ելույթի ժամանակ չեն ծափահարել Զելենսկուն։
Նա նաև դեմ է Ուկրաինայում ամերիկյան զենքի կիրառմանը՝ համարելով, որ դա կարող է հանգեցնել Երրորդ համաշխարհային պատերազմի և դեմոկրատների՝ Կիևի «ծրագրերի հավերժ ֆինանսավորմանը»: