Բրազիլիայի կենտրոնում՝ Գերագույն դատարանի շենքի մոտ, չորեքշաբթի պայթյուններ են որոտացել․ հայտնում է BBC-ն։
Դատարանը տարհանվել է, հրապարակում հայտնաբերվել է տղամարդու դի։ Առաջին պայթյունը որոտացել է դատարանի շենքին հարող ավտոկայանատեղիում գտնվող մեքենայի բեռնախցիկում, 20 վայրկյան անց լսվել է երկրորդ պայթյունը: Հանրապետության հրապարակում տղամարդու դի է հայտնաբերվել։ Ըստ իշխանությունների ՝ նա փորձել է մուտք գործել Գերագույն դատարան։
«Այդ քաղաքացին մոտեցել է Դաշնային Գերագույն դատարանին, փորձել է ներս մտնել, չի կարողացել, և մուտքի մոտ պայթյուն է տեղի ունեցել»,– լրագրողներին հայտնել Է Բրազիլիայի նահանգապետ Սելինա Լեաոն: Նախնական տվյալներով՝ մահացածը նաև առաջին պայթյունն է կազմակերպել կայանատեղիում։
Երկրի գլխավոր դատախազ Խորխե Մեսիասը դատապարտել է հարձակումը և խոստացել, որ իշխանությունները հետաքննում են միջադեպը: