ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ափսոսանք է հայտնել նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հասցեին արված հայտարարությունների կապակցությամբ։
«Նախագահ Ալիևի մեղադրանքները ԵՄ-ի, Ֆրանսիայի և Նիդեռլանդների հասցեին խորը ափսոսանք են առաջացնում: Այս անընդունելի հայտարարությունները կարող են խաթարել համաժողովի կլիմայական կարևորագույն նպատակները և COP29-ում Ադրբեջանի նախագահության նկատմամբ վստահությունը: Մենք կանգնած ենք Ֆրանսիայի և Նիդեռլանդների կողքին»,- «X»-ի էջում գրել է Ժոզեպ Բորելը։
Ըստ նրա՝ ԵՄ-ը և նրա անդամ երկրները ամենամեծ ներդրումն են ունենում կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ ֆինանսավորման մեջ։
«Մենք նաև մերժում ենք Ադրբեջանի իշխանությունների հարձակումները ԶԼՄ-ների և ՀԿ-ների վրա, որոնք բախվում են երկրում մարդու իրավունքների ճգնաժամային իրավիճակի»,- հավելել է Բորելը։