Եվրամիությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել Իսրայելի հետ քաղաքական երկխոսությունը Գազայում մարդու իրավունքների հնարավոր խախտումների ֆոնին: ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելն այդ մասին հայտնել է ԵՄ երկրների ԱԳ նախարարներին ուղղված նամակում:
Բորելը, մասնավորապես, «լուրջ մտահոգություններ» է հայտնել միջազգային մարդասիրական իրավունքի հնարավոր խախտումների վերաբերյալ և նշել, որ դրանք «Իսրայելի կողմից բավարար չափով չեն փարատվել»: