Միջազգային

Լը Պենին սպառնում է 5 տարվա ազատազրկում

Փարիզի դատախազությունը «Ազգային միավորում» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մարին լը Պենի համար պահանջում է հինգ տարվա ազատազրկում։

Դատախազությունը պահանջում է լը Պենի համար կիրառել երեքը տարի պայմանական ազատազրկում և 300 հազար եվրո տուգանք։ Լը Պենն անցնում է Եվրախորհրդարանի միջոցների ոչ նպատակային ծախսման գործով: Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

Բացի այդ, մեղադրող կողմը պահանջել է գործչին զրկել հինգ տարվա ընթացքում իշխանության մարմիններում ընտրվելու իրավունքից։

Լը Պենից բացի՝ գործով անցնում է «Ազգային միավորման» 20 անդամ։

Եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, լը Պենը չի կարողանա իր թեկնածությունն առաջադրել ընտրություններին:

Քաղաքական գործիչն, ի պատասխան մեղադրանքների, հայտարարել է, որ դատախազությունը ցանկանում է ֆրանսիացիներին զրկել իր օգտին քվեարկելու հնարավորությունից:

Հետաքննության տվյալներով՝ մեղադրյալները կեղծ օգնականներ են վարձել Եվրախորհրդարանում՝ «Ազգային միավորման» համար գումար հափշտակելու նպատակով։

Լը Պենը հայտարարել է 2027 թվականին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին: