Միջազգային

Վալենսիայում հայտարարվել է եղանակային վտանգի առավելագույն մակարդակ

Իսպանիայի Ազգային օդերևութաբանական գործակալությունը (AEMET) կրկին եղանակային տագնապ է հայտարարել Վալենսիայում, որն արդեն լրջորեն տուժել է սաստիկ ջրհեղեղից։

«Վալենսիայում հայտարարվում է տագնապի կարմիր մակարդակը: 4-5 ժամում կարող է կուտակվել ավելի քան 180 լիտր ջուր՝ մեկ քառակուսի մետրի վրա: Վտանգը ծայրահեղ է: Խուսափեք ճանապարհորդություններից: Գետերի վարարումներ կարող են տեղի ունենալ»,- ասվում է գործակալության հայտարարության մեջ: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անդալուսիայում և Կատալոնիայում անձրևների պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Եղանակային պայմանների վատթարացման պատճառով երկրի իշխանությունները տարհանել են Մալագայի ափամերձ շրջաններում բնակվող գրեթե 3 հազար մարդու։