Բաքվում կայացել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստին և Իլհամ Ալիևի միջև հանդիպումը։
«Հարավային Կովկասում առաջին անգամ համաժողով է տեղի ունենում։ Սա նաև ընդգծում է Ադրբեջանի հատուկ դերը, որը, գիտեմ, շատ բան է արել օրակարգը կազմակերպելու համար։ Օրակարգը բարդ է, բոլորը նշում են քննարկումների բարձր մակարդակը», - հանդիպման ժամանակ ընդգծել է Միխայիլ Միշուստինը։
Միշուստինը մատնանշել է Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերությունների զարգացումը․
«Աճում է համատեղ ապրանքաշրջանառությունը, մենք համագործակցում ենք մեր երկկողմ օրակարգի մի շարք ուղղություններով՝ արդյունաբերություն, էներգետիկա, գյուղատնտեսություն, մշակութային-հումանիտար կապեր, թվայնացում», -ասել է Ռուսաստանի վարչապետը