Միջազգային

«Թրամփը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն ուկրաինական ճգնաժամի նկատմամբ»․ Լավրով

Դոնալդ Թրամփի իշխանության գալը չի փոխի ԱՄՆ-ի հիմնարար վերաբերմունքն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի նկատմամբ, Վաշինգտոնը ցանկանում է ամեն ինչ իր վերահսկողության տակ պահել, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մարինա Քիմի հետ հարցազրույցում։ 

«Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքն ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ի մերձակայքում և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- նշել է ղեկավարը։

Նա հավելել է, որ շփման գծի երկայնքով Ուկրաինայում հակամարտությունը սառեցնելու առաջարկները նույնն են, ինչ «Մինսկյան համաձայնագրեր», նույնիսկ ավելի վատն են։

«Ինչպես է դա արվելու, ինչպես են պատկերացնում իրենց վերահսկողական գործառույթների իրականացումը նոր պայմաններում, դա կարելի է անել տարբեր ձևերով։ Չեմ համարձակվում գուշակել։ Բայց ես չեմ կասկածում, որ նրանք կցանկանան այս գործընթացները պահել իրենց վերահսկողության տակ»,- ասել է նա։