Միջազգային

Սպիտակ տանը հանդիպել են Բայդենն ու Թրամփը

Սպիտակ տանը հանդիպել են ԱՄՆ գործող և ընտրված նախագահներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը։ Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել իշխանության խաղաղ փոխանցման շուրջ։

Հանդիպման ընթացքում Բայդենը խոստացել է, որ կապահովի իշխանության սահուն անցումն ԱՄՆ հաջորդ վարչակազմին և շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։

«Հանձնառու ենք իշխանության սահուն անցմանը, ինչպես ասվեց: Մենք ամեն ինչ կանենք ձեր խնդրանքները բավարարելու համար»,- ասել է Բայդենը:

Ի պատասխան՝ Թրամփը նշել է, որ քաղաքականությունը դաժան է և հաճախ հաճելի չէ։

«Բայց այսօր ամեն ինչ կարգին է, և ես գնահատում եմ դա։ Շնորհակալ եմ նաև իշխանության խաղաղ փոխանցման համար»,- ասել է Թրամփը: