Միջազգային

«Նրանք ուզում են Հարավային Կովկասը վերահսկողության տակ վերցնել». Զախարովա

«Ռուսաստանն իր պատմական, բնական շահերն ունի Հարավային Կովկասում, իսկ արևմտյան երկրները միայն օգտագործում են մեր մշակումները՝ տարածաշրջան ներթափանցելու համար». ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միևնույն ժամանակ, դժվար է գերագնահատել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նշանակությունը»․ ճեպազրույցում նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

«ԱՄՆ-ն և ԵՄ-ը, փորձելով միջնորդի դեր ստանձնել, ոչինչ չեն կարողացել հորինել, օգտագործել են մեր մշակումները, բայց խեղաթյուրել են դրանց էությունը՝ խաղաղ գործընթացն իրենց համար հարմարեցնելու հույսով։ Նրանք ուզում են տարածաշրջանը վերահսկողության տակ վերցնել, դրանից դուրս մղել ՌԴ-ին, ձեռքի հետ՝ Իրանին ու Թուրքիային, ստեղծել լարվածության հերթական օջախ, ու թքած ունեն Հարավային Կովկասի ճակատագրի վրա»,- հայտարարել է Զախարովան։