Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի երեկվա որոշումներին։
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանը վստահ է, որ ապացույցների ուսումնասիրությունը ցույց կտա, որ ռասսայական խտրականության միջազգային իրավունքի որևէ խախտում թույլ չի տրվել․
«Հարկ է նշել նաև, որ միջազգային դատարանը միակ իրավական հարթակը չէ, որտեղ Ադրբեջանը հայց է ներկայացնում Հայաստանի դեմ: Ադրբեջանը հանդես է գալիս նաև այլ միջազգային իրավական ֆորումներում՝ Հայաստանի կողմից մի շարք այլ ոլորտներում միջազգային իրավունքի խախտման, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում շրջակա միջավայրի և էներգետիկ ենթակառուցվածքների ոչնչացման համար փոխհատուցում և ֆինանսական փոխհատուցում ստանալու նպատակով»,- հայտարարել են Ադրբեջանի ԱԳՆ-ից։