Նախագահ Ջո Բայդենը այսօր Սպիտակ տանը կընդունի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին․ հաղորդում է Reuter-ը։ Հանդիպման նպատակն է ցույց տալ վարչակազմերի միջև իշխանության սահուն փոխանցումը, չնայած Թրամփի թիմը դեռ չի ստորագրել փաստաթղթերը՝ լիազորությունների փոխանցման գործընթացն սկսելու համար:
Բայդենը կհյուրընկալի նրան, չնայած, որ Թրամփը իր պաշտոնավարման ավարտին ավանդական քաղաքավարական հյուրընկալություն չկազմակերպեց Բայդենի համար։
«Նա հավատում է նորմերին, հավատում է մեր ինստիտուտին, հավատում է իշխանության խաղաղ փոխանցմանը», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը՝ մեկնաբանելով Թրամփին հրավիրելու՝ Բայդենի որոշումը: