Միջազգային

«Իսրայելը հասել է իր նպատակներին». Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, հայտարարել է, որ, չնայած այն քայլերին, որոնք, Իսրայելը պետք է ձեռնարկի Գազայում հումանիտար իրավիճակը բարելավելու համար, «մարդկանց կարիքները լիովին բավարարելու լավագույն միջոցը» այդ երկրի և ՀԱՄԱՍ-ի միջև «պատերազմին վերջ տալն է»: Բլինքենը նշել է, որ «ՀԱՄԱՍ-ը պետք է դադարեցնի պատերազմը»:

Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում դիվանագետն ասել է. «Իսրայելը հասել է իր առջև դրված նպատակներին»: Նա նշել է, որ մերձավորարևելյան երկիրն իրավունք ունի երաշխավորել, որ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի իրականացրած հարձակումները չկրկնվեն, և կոչ է արել երկու կողմերին, հատկապես՝ ՀԱՄԱՍ-ին, դադարեցնել ռազմական գործողությունները, ազատ արձակել և փոխանակել գերիներին:

Բացի այդ, Բլինքենն ասել է, որ անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպեսզի Իսրայելը լքի Գազայի հատվածն՝ առանց ՀԱՄԱՍ-ի վերադարձի: «Մենք նաև պետք է վստահ լինենք, որ ունենք հետագա գործողությունների ծրագիր», - ընդգծել է նա։