Միջազգային

Եվս մեկ հարձակումը Իսրայելի վրա կխաթարի իրանական տնտեսությունը

Եվս մեկ հարձակումը Իսրայելի վրա կխաթարի իրանական տնտեսությունը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թեհրանին ձեռնտու չէ Իսրայելին հետագա հարվածներ հասցնելը, քանի որ դա թանկ է նստում իրանական տնտեսության վրա:

«Եվս մեկ հարձակումը Իսրայելի վրա պարզապես կխաթարի իրանական տնտեսությունը։ Դա ձեզնից մի քանի միլիարդ դոլար կխլի», - հայտարարել Է նա Իրանի քաղաքացիներին ուղղված տեսաուղերձում, որը հրապարակվել Է «X»-ի իր էջում:

Իսրայելի վարչապետը պնդել է, որ Իրանին հոկտեմբերին հասցված հարվածները երկրի վրա 2,3 մլրդ դոլար են արժեցել՝ այն դեպքում, երբ Իսրայելին հասցված վնասները, նրա խոսքով, «աննշան» են եղել:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական