Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հաստատել է 2025 թվականի փետրվարի 23-ը որպես արտահերթ խորհրդարանական ընտրությունների օր։
Շտայնմայերը ողջունել է այն փաստը, որ Բունդեսթագում խորհրդարանական խմբակցությունները համաձայնության են եկել դեկտեմբերի 16-ին՝ որպես կառավարությանը վստահության քվե տալու օր։
«Նախագահը հստակ հայտարարել է, որ եթե Բունդեսթագն անվստահություն հայտնի դաշնային կանցլերին, նա արագ որոշում կկայացնի խորհրդարանը ցրելու մասին»,- ասված է վարչակազմի հայտարարության մեջ։
Բացի այդ, հայտարարության մեջ նշվում է, որ Շտայնմայերը «2025 թվականի փետրվարի 23-ը համարում է նոր ընտրությունների անցկացման իրատեսական ամսաթիվ»։