Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ երկրի հնարավոր միացումը BRICS-ին բացասական ազդեցություն չի ունենա ՆԱՏՕ-ի վրա․
«Մենք արդեն 70 տարի ՆԱՏՕ- ի անդամ ենք և դաշինքին տպավորիչ աջակցություն ենք ցուցաբերում», - նշել է Գյուլերը TV100 հեռուստաալիքի եթերում։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական կառույց է, BRICS-ը՝ տնտեսական։ Եթե ստացվի միանալ BRICS-ին, մենք կարող ենք կարևոր արդյունքների հասնել մեր տնտեսական զարգացման տեսանկյունից։ Չեմ կարծում, որ դա բացասական ազդեցություն կունենա ՆԱՏՕ - ի վրա», - ասել է Գյուլերը։