Միջազգային

ԱՄՆ-ն հաստատել է՝ հյուսիսկորեացիները արդեն մասնակցում են պատերազմին

Հյուսիսկորեացի զինվորները ռուսական զորքերի հետ արդեն մասնակցում են Ուկրաինայի դեմ պատերազմին: Փհենյանի կողմից Ռուսաստանի արևելք ուղարկված ավելի քան 10 հազար զինվորականների մեծ մասն ուղարկվել է Կուրսկի մարզ: Այս մասին հայտնել է Վեդանտ Պատելը:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռ մեկ շաբաթ առաջ հայտարարել էր, որ հյուսիսկորեացի զինվորներն արդեն մասնակցել են Կուրսկի մարզում ուկրաինական բանակի դեմ ռազմական գործողություններին․ «ԿԺԴՀ 11 հազար զինվոր ներկայումս գտնվում է Կուրսկում՝ Կրեմլի զորքերին աջակցելու համար, և նրանց թվում արդեն կան զոհեր», - գրել էր Զելենսկին: