Միացյալ Նահանգները երեքշաբթի օրը հայտարարել է, որ Իսրայելը ներկայումս չի խոչընդոտում Գազայի հատվածին մարդասիրական օգնություն տրամադրելուն․ հայտնում է Reuters-ը։ Ըստ այդմ, չի խախտում օրենսդրությունը և հնարավոր է խուսափել ԱՄՆ ռազմական օգնության սահմանափակումներից:
Իսրայելը հայտարարել է, որ կատարել է Վաշինգտոնի առաջ քաշած 16 պահանջների մեծ մասը, սակայն որոշ կետեր դեռ քննարկվում են:
Մինչդեռ միջազգային կազմակերպությունները, սակայն, հայտարարել են, որ Իսրայելն ամբողջությամբ չի կարողացել իրականացնել դրանցից ոչ մեկը:
Հիշեցնենք՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 13-ին նամակ էին հղել իսրայելցի գործընկերներին՝ ներկայացնելով կոնկրետ քայլերի ցանկը, որոնք Իսրայելը պետք է ձեռնարկեր 30 օրվա ընթացքում Գազայում վատթարացող իրավիճակի կարգավորման համար․ «Այդ պահանջի չկատարումը կարող է հնարավոր հետևանքներ ունենալ Իսրայելին ԱՄՆ-ի ռազմական օգնության համար»,– ասված էր նամակում: