ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը հայտարարել է, որ իր պաշտպանության նախարար է ընտրել Fox News-ի մեկնաբան, վետերան Փիթ Հեգսեթին:
Եթե ԱՄՆ Սենատի կողմից հաստատվի Հեգսեթի թեկնածությունը, նա կարող է կատարել Թրամփի նախընտրական խոստումները՝ ազատել ԱՄՆ Զինված ուժերը գեներալներից, որոնց հասցեին նա մի շարք մեղադրանքներ է հնչեցրել։
Թրամփի այս առաջարկը քննադատության է արժանացել պահպանողականների կողմից։
Մինչդեռ Թրամփը, հայտարարելով իր որոշման մասին, գովաբանել է Հեգսեթին, որը Ազգային գվարդիայի վետերան է, ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Կուբայում։ «Փիթը կոշտ է, խելացի և անկեղծորեն հավատում է, որ Ամերիկան ամեն ինչից վեր է»,- ասվում է Թրամփի հայտարարության մեջ: