Իսպանիայի ժամանակակից պատմության մեջ ամենաուժեղ ջրհեղեղից երկու շաբաթ անց ևս մեկ փոթորիկ է սպասվում։ Ազգային օդերևութաբանական ծառայությունը հայտարարել է «Նարնջագույն» նախազգուշացում չորեքշաբթի օրը նույն տարածքում սպասվող հորդառատ անձրևների պատճառով փոթորիկի մասին:
Օդերևութաբանական գործակալությունը կանխատեսում է, որ 12 ժամվա ընթացքում մինչև 120 մմ տեղումներ կլինեն: Չնայած ակնկալվում է, որ փոթորիկն այնքան էլ ուժեղ չի լինի։ Փոթորիկը կարող է կործանարար դառնալ այն քաղաքների համար, որոնք դեռ վերականգնվում են:
Արտակարգ իրավիճակների կոմիտեն հատուկ նախազգուշացում է տարածել՝ խնդրելով կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, այդ թվում ՝ փակել դպրոցները, աշխատել հեռակա, խուսափել ոչ պարտադիր ուղևորություններից և հետևել արտակարգ ծառայությունների թարմացումներին:
Նախորդ ամիս տեղի ունեցած փոթորիկն ավելի քան 200 մարդու կյանք խլեց։