Միջազգային

Միշուստինը կայցելի Բաքու

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինն այսօր աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան:

Նախատեսվում է քննարկել առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար համագործակցության հետագա ամրապնդման հեռանկարները: Ուշադրություն է դարձվելու նաև էներգետիկայի, արդյունաբերության, ներառյալ նավաշինության և մեքենաշինության, գյուղատնտեսության և դեղագործության ոլորտներում  համագործակցության զարգացմանը:

Միշուստինը հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ:

Նախատեսվում է նաև ՌԴ վարչապետի ելույթը COP 29-ում ։