Կիևը բանակցություններ է վարում Լոնդոնի հետ առնվազն 5-7 հազար ուսանողների ամենամյա ուսուցման հնարավորության շուրջ, որպեսզի 20 տարի անց Ուկրաինայում պաշտոնյաների նոր սերունդ լինի․ հայտարարել է Միացյալ Թագավորությունում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին:
«Մեզ գրեթե հաջողվել է հավաստիացնել բրիտանական իսթեբլիշմենթին, որ նրանց երաշխավորված կապիտալ ներդրումը մեր կրթությունն է՝ մեր ապագա նախարարների, վարչապետների, նահանգապետերի, նույնիսկ՝ ապագա նախագահի պատրաստումը», - ասել է Զալուժնին։
Դեսպանի խոսքով՝ Բրիտանիայում պահպանվում է Ուկրաինայի հզոր աջակցությունը խորհրդարանական բոլոր ուժերի շրջանում:
«Հավատացեք ինձ՝ ոչ մի ակնարկ չկա, որ մենք կարող ենք ինչ-որ դիրքեր կորցնել Մեծ Բրիտանիայում», - հավելել է Զալուժնին: