Արևմուտքը համաշխարհային գործընթացներում առաջատարի դերը պահպանելու փորձերում փորձում է խաթարել տարածաշրջանային կայունությունը․ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը:
«Ձգտելով պահպանել հեգեմոնի դերը՝ հավաքական Արևմուտքը փորձում է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Հենց այդ պատճառով էլ Կազանում BRICS -ի ընդլայնված գագաթնաժողովում հատուկ ուշադրություն է դարձվել հակամարտությունների խաղաղ կարգավորման խնդիրներին, արդար բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորմանը»,-ասել Է Բելոուսովը՝ ելույթ ունենալով ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստում:
«Դրանում առանձնահատուկ տեղ է հատկացվում հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի նախապատրաստմանը։ Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, թե որքան կարևոր է պահպանել մեր ընդհանուր պատմությունը և թույլ չտալ, որ այն խեղաթյուրվի», - նշել է ՌԴ պաշտպանության նախարարը։
Նիստին մասնակցել են Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ներկայացուցիչները։ Հայաստանի ներկայացուցչի մասնակցության մասին չի հաղորդվում։