Միջազգային

ԱՄՆ-ն Սիրիայում հարձակվել է իրանամետ խմբավորումների վրա

Ամերիկացի զինվորականները հարվածներ են հասցրել Սիրիայի 9 օբյեկտների, որոնք կապված են այդ երկրում գործող իրանամետ խմբավորումների հետ․ այս մասին հայտնել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։

Հայտարարության համաձայն՝ հարվածները պատասխան են Սիրիայում ամերիկյան անձնակազմի վրա վերջերս կատարված հարձակումներին:

CENTCOM-ում նշել են, որ հարվածները կնվազեցնեն Իրանի կողմից աջակցվող խմբավորումների՝ ԱՄՆ-ի և միջազգային կոալիցիայի զորքերի վրա հարձակումներ պլանավորելու և իրականացնելու կարողությունը: ​​​​​​​