Նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն Հարավային Դակոտայի նահանգապետ Քրիստի Նոեմին կնշանակի անվտանգության ծառայության հաջորդ քարտուղար․ հաղորդում է CNN-ը։
Նոեմը կնշանակվի ներգաղթի հարցում կոշտ գծի երկու հիմնական աջակցի՝ Սթիվեն Միլլերի և Թոմ Հոմանի՝ առանցքային պաշտոնների նշանակման ֆոնին։
Պարբերականը հաղորդում է, որ սա ցույց է տալիս, որ Թրամփը լրջորեն է վերաբերում ներգաղթի մասին իր խոստումներին։ Նոյեմի ընտրությամբ Թրամփը երաշխավորում է, որ իր հավատարիմ մարդը կգլխավորի այն գործակալությունը, որն իր համար առաջնահերթություն է։
Գործակալությունն ունի 60 միլիարդ դոլար բյուջե և հարյուր հազարավոր աշխատակիցներ:
CNN-ի հաղորդմամբ՝ Նոեմը, որը նախկինում եղել է Հարավային Դակոտայի ներկայացուցիչը, այժմ ղեկավարելու է մի գործակալություն, որը վերահսկում է ամեն ինչ՝ սկսած ԱՄՆ սահմանային պաշտպանությունից և մաքսային ծառայությունից մինչև արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալությունն ու ԱՄՆ գաղտնի ծառայությունը: