Չինաստանի հարավային Գուանդուն նահանգի Չժուհայ քաղաքում տղամարդն ավտոմեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ: Այս մասին հայտնել է Սյանչժոու շրջանի հասարակական անվտանգության վարչությունը:
Վրաերթի հետևանքով զոհվել է 35 մարդ, 43-ը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունից:
Ոստիկանության աշխատակիցներն օպերատիվորեն ժամանել են դեպքի վայր և ձերբակալել 62-ամյա վարորդին։